Հարրի Փոթերի մասին գրքի էլեկտրոնային տարբերակը լույս կտեսնի 2012 թվականին: Չնայած շրջանառվող խոսակցություններին, թե գրքի էլեկտրոնային տարբերակը լույս կտեսնի արդեն հոկտեմբերին, Հարրի Փոթերի սիրահարները ստիպված կլինեն եւս կես տարի սպասել:

PotterMore կայքի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ գրքի էլեկտրոնային տարբերակը ինտերնետ-խանութներում կհայտնվի «2012-ի առաջին կեսում»,- հաղորդում է MIGnews.com-ը: