Տուլայի մարզի նահագնապետ Վլադիմիր Գրուզդեւը Դաշնային խորհրդից հետ է կանչել իր ներկայացուցիչ Անատոլի Վասկովին եւ որոշ լրատվամիջոցների տվյալներով, Վասկովի տեղը, ՌԴ խորհրդարանի վերին պալատում, կզբաղեցնի Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի միության «Երկրամաս» թերթը, Արթուր Չիլինգարովի անունը չի հայտնվել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ընտրական ցուցակում:
Դաշնային խորհրդում հայտնվելու համար, Չիլինգարովը պետք է մասնակցի Տուլայի մարզի Ալեքսինյան շրջանի Սոլոպենկի գյուղում կայանալիք ընտրություններին:
Դեռ օգոստոսին, ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Չիլինգարովը կդառնա Դաշնային խորհրդի անդամ` Տուլայի մարզից:
Նշենք, որ նա շատ լավ ծանոթ է Տուլայի նահանգապետ Վլադիմիր Գրուզդեւի հետ: Նրանք մի քանի անգամ միասին մասնակցել են ստորջրյա սուզումների:




























