Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով, Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նախագահական ընտրություններն Աբխազիայում կայացել էին օգոստոսի 26 -ին, Ալեքսանդր Անկվաբն ստացել էր քվեների 54,86%-ը:

Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւն օգոստոսի 27 -ին Անկվաբի հետ հեռախոսազրույցում շնորհավորել էր նրան «համոզիչ հաղթանակի» կապակցությամբ:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն էլ Անկվաբին  ուղղված շնորհավորական ուղերձում հույս էր հայտնել, որ նրա նախագահության շրջանում Ղարաբաղի եւ Աբխազիայի միջեւ փոխհարաբերությունները «ոչ միայն կպահպանեն կուտակված դրական դինամիկան,  այլ  որակական նոր մակարդակ կթեւակոխեն»: ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն Աբխազիայի ընտրությունները չեն ճանաչել: