Ռուսաստանի «Ռոսկոմնադզորը» փակելու է RusLeaks.org կայքը, որտեղ հրապարկվել են անձնական բնույթի տեղեկություններ: Այս մասին ասված է կառույցի կայքում, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ինչպես ցույց է տվել «Ռոսկոմնադզոր»-ի ստուգումը, RusLeaks կայքում առկա քաղաքացիների մասին տեղեկություններն ստացվել են «բաց աղբյուրներից, ինչպես նաեւ անօրինական ճանապարհով ստացված տվյալների բազայից եւ վերաբերում են, հիմնականում, 1999-2007 թվականներին»:

Միաժամանակ, ստուգման արդյունքում պարզվել է, որ  «տվյալների մեծ մասը կորցրել են իրենց արդիականությունը»:

«Միաժամանակ, մի շարք տվյալներ, մասնավորապես, մարդկանց անուն ազգանունները, ծննդյան թիվը, բնակության վայրը, անձնագրի համարը եւ այլն, կարող են արդիական լինել եւ վնասել քաղաքացիներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ, լրատվամիջոցները հայտնել էին RusLeaks կայքի ի հայտ գալու մասին, որտեղ հրապարակվում են Ռուսաստանի քաղաքացիների մասին տվյալներ: