Ռումինիայի էկոնոմիկայի նախկին նախարարին մեղադրանք է առաջադրվել պետական միջոցները վատնելու համար, ինչի պատճառով վտանգվել է Ռումինիայի ողջ էներգետիկ համակարգը:

Իրավապահ մարմինների տվյալներով` նախկին նախարար Կոդրուց Շերեշը 2002-2004թթ. պետական Hidroelectrica հիդրոէլեկտրակայանի անօրինական մենեջմենթի արդյուքնում 165 մլն դոլարի գումար է յուրացրել, հաղորդում է Romanian Times-ը:

Գումարների յուրացման մեղադրանք է ներկայացվել եւս վեց հոգու, փոխանցում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: