Ռուսաստանի Բելգորոդի նահանգի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը տեղեկացրել է հունիսի 10-ի ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած խոշոր միջադեպերի եւ Ուկրաինայի ԶՈՒ-ի հասցրած հարվածների մասին։
Ըստ նրա՝ Ժուրավլյովկա գյուղի վրա արձակվել են 16 ականանետային եւ 15 հրետանային ռումբեր: Նեխոտեեւկան գյուղին հարվածել են հրետանիով, այստեղ ընկել է 3 արկ։ Ոչ ոք չի տուժել, ավերածություններ չկան: Ռազումնոյե ավանում եւ Ստրելեցկոյե գյուղում ՀՕՊ-ի աշխատանքի արդյունքում 2 տնային տնտեսություններում բեկորներից վնասվել են տանիքները: Տուժածներ չկան:
Վոլոկոնովսկու շրջանի Ստառիյ խուտորի վրա արձակվել է 18 ական։ Ոչ ոք չի տուժել, ավերածություններ չկան:
Գրայվորոնսկի շրջանում ականանետերով եւ նռնականետերով գնդակոծվել է Սպոդարյուշինո գյուղը։ Այստեղ ընկել է 41 արկ։ Նովոստրոյեվկա-վտորայա գյուղի ուղղությամբ ինքնագնաց հրետանային համակարգերից արձակվել է 10 արկ, գյուղի մոտ գտնվող տարածքի վրա նռնականետով կրակել են 29 անգամ։ Տուժածներ չկան: Վնասվել են մասնավոր տնային տնտեսությունը եւ էլեկտրահաղորդման գիծը:
12 հրետանային եւ 34 ականանետային ռումբ է արձակվել Շեբեկինյան քաղաքային շրջանի վրա, գրանցվել է ԱԹՍ-ներից պայթուցիկ նյութերի 7 նետում: Տուժածներ չկան: Հարվածներ են հասցվել Շեբեկինո քաղաքի ծայրամասերին: Ավերածությունների եւ վնասված մեքենաների տվյալները ճշտվում են։ 9 ականանետային ռումբեր են արձակվել Նովայա Տավոլժանկա գյուղի վրա: Տուժածներ եւ ավերածություններ չկան: Մուրոմ գյուղի վրա արձակվել է 11 ական: Ոչ ոք չի տուժել, ավերածություններ չկան:





























