Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի երկու խախտում: Այս մասին ասվում է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի տեղեկագրում:

«Տուժածներ չկան: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ անցկացնում է այս փաստերի հետաքննությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Պարեկություն է իրականացվել երեք ուղղությամբ՝ Մարտակերտի, Մարտունու եւ Շուշիի շրջաններում:

Ռուսաստանյան խաղաղապահների ավտոմոբիլային   տրանսպորտով Ստեփանակերտ է հասցվել 277,8 տոննա մարդասիրական օգնություն:

Նշվում է նաեւ, որ ռուսաստանյան խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար,  շարունակական  փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։