Ազատության հրապարակում, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է տարիներ շարունակ շրջանառվող տեղեկություններին, թե ինքը լինելով նախագահ, տեղյակ չի եղել Շուշիի գրավման մասին եւ չի ցանկացել դա;

Այս հարցը հնչել է այսօր` հոկտեմբերի 3-ին, լրագրողների ու քաղաքացինեռրի կողմից Տեր-Պետրոսյանին ուղղված հարցերի շարքում:

«Բացառված է, որ դուք ինձնից պետական գաղտնիք կկորզեք: Ես Ղարաբաղի հարցում որեւէ պետական գաղտնիք չեմ հայտնի, մինչեւ այդ հարցը վերջնականապես չլուծվի: Ես գիշեր-ցերեկ կուրծք ծեծողը չեմ սրանց նման, որ Ղարաբաղը իրենք են ազատագրել: Թող ասեն, որ ես տեղյակ չեմ եղել Շուշիի գրավումից, Քելբաջարի գրավումից: Թող ասեն, կարեւորը, որ ազատագրված է:

Մի ասացվածք կա` հաղթանակը հազար հայր ունի, իսկ պարտությունը որբ է: Թող հաղթանակ լինի, ով ուզում է տեր կանգնի:

1994թ. մայիսին ղարաբաղյան բանակը այնքան հզոր էր, որ կարող էր գրավել Միբաշիրն էլ, Բաքուն էլ, Եվլաղն էր: Լեւոնը չթողեց:

Բա մինչ այդ ոնց առանց Լեւոնի չթողնելու գրավեցիք այդ յոթ շրջանը: Դա էլ գրավեիք առանց Լեւոնի»,- ասել է ՀԱԿ առաջնորդը: