Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում մեղուների հայտնվելու պատճառով թռիչքները հետաձգվել են։ Այս մասին հայտնում է Telegram-ի 112 ալիքը։
Ըստ հրատարակության՝ Սանկտ Պետերբուրգ-Կազան չվերթը ստիպված են եղել հետաձգել, քանի որ սանդուղքը, որով պետք է անցնեին ուղեւորները, շրջապատված է եղել մեղուների պարսով։
Օդանավակայանի աշխատակիցները համարել են, որ նման պայմաններում մարդկանց ինքնաթիռ թողնելը վտանգավոր է։ Այդ պատճառով թռիչքը հետաձգվել է։
Հետաձգվել է նաեւ Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա չվերթը։
Մասնագետները փորձում են տեղափոխել մեղուներին։





























