Բաքվի կենտրոնում՝ էլիտար բնակելի համալիրում, Բինագադիի շրջանային դատարանի դատավոր Զամիկ Բաղիրովը վանդալիզմի ակտ է կատարել։
Ինչպես հաղորդվում է, համացանցում տարածված կադրերում երևում է, թե ինչպես է Բագիրովը կոտրում վերելակի կոճակները։ Բարձրաստիճան պաշտոնյայի այս պահվածքի պատճառը դեռ հայտնի չէ։ Զամիկ Բաղիրովը դատավոր է նշանակվել Ադրբեջանի նախագահի 2023 թվականի հունվարի 12-ի հրամանով։





























