Թուրքիայի Մարդին նահանգի Օմերի շրջանում ռազմական ուղղաթիռը օդ բարձրանալուց հետո տեխնիկական խնդիրների պատճառով վայր է ընկել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Մարդինի հետեւակային բրիգադին պատկանող UH-1 տիպի ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով, վնասվածնքներ են ստացել 2 օդաչու եւ 1 մեխանիկ սպաները, ովքեր տեղափոխվել են Դիարբեքիրի հիվանդանոց։