Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են վերացնել «հայր» եւ «մայր» բառերը անձնագրի ստացման համար լրացվող անկետաներից: Պարզվում է` այդ գրառումները խնդիրներ են ստեղծում նույնասեռ զույգերի համար:
Նույնասեռականների իրավունքների պաշտպանների ճնշման տակ «հայր» եւ «մայր» բառերը փոխարինվելու են «ծնող 1» եւ «ծնող 2» հասկացություններով, գրում է Daily Mail թերթը:
Մեծ Բրիտանիայում նույնասեռ զույգը, որ երեխա է որդեգրում, պաշտոնապես համարվում է երեխայի ծնողը: Եթե նրան օգտվում են փոխնակ մոր ծառայություններից, դատարանում պետք է փաստաթուղթ ստանան, որը նրանց կհռչակի որպես երեխայի ծնող, հաղորդում է MIGnews.com-ը:
Նման որոշումը բրիտանական հասարակության մեջ ոչ միանշանակ արձագանք է հարուցել: Ավանդական հարաբերությունների պաշտպանության օգտին հանդես եկողները պնդում են, թե փոխարինումը խաթարում է ամուսնական հարաբերությունները:
Միեւնույն ժամանակ անձնագրային ծառայության ներկայացուցիչները պնդում են, որ անկետաներում պետք է գրանցվեն նույնասեռականները, քանի որ առանց դրա տեղեկատվությունը հավաստի չի լինի:
Սոցիոլոգների տվյալներով, Մեծ Բրիտանիայում նույնասեռական է բնակչության 10 տոկոսը: Մինչդեռ Ազգային վիճվարչության տվյալներով, այդ թիվը ուռճացված է, եւ երկրում նույնասեռականների եւ երկսեռականների թիվը չի գերազանցում 1,5 տոկոսը:
Անկետաներում փոփոխությունները ծրագրում են իրականացնել մինչեւ 2011թ. դեկտեմբեր:




























