Ենթադրյալ մեքենա առեւանգողի որդին սպանվել է ոստիկանների կողմից այն բանից հետո, երբ մեքենան առեւանգողը հետապնդում է սկսել։ Այս մասին գրել է Fox News-ը՝ հղում կատարելով Իրանի ներքին գործերի նախարարության տեղեկությանը։

Իրանի Խուզեստան նահանգում ոստիկանները կրակ են բացել առեւանգված մեքենայի ուղղությամբ, ղեկին մի տղամարդ էր, որը նախկինում դատվել էր մեքենայի առեւանգման եւ թմրանյութերի մաքսանենգության համար։ Նա, ինչպես պարզվել է, գողացել է մեքենան, իսկ հետո սկսել այդ մեքենայով հետապնդել իր իննամյա որդուն։

Ավելի ուշ մեքենան առեւանգողը տեղի լրատվական պարբերականին պատմել է, որ ոստիկանները կրակ բացելուց առաջ չեն նախազգուշացրել։ Սակայն իրավապահները հավաստիացնում են, որ մի քանի անգամ տղամարդուն հիշեցրել են դատվածություն ունենալու մասին, հայտարարել, որ կկրակեն, եւ միայն հետո են կրակ բացել։

Արդյունքում՝ կրկնահանցագործի որդին մահացել է տեղում՝ իրավապահների կրակոցից, իսկ նրա հայրը ստիպված է եղել կանգ առնել։