Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն ուսումնասիրել է այն կադրերը, որոնցում երեւում է, թե ինչպես է տղան պոկոտում ու այրում կակտուսների տերեւները Պրիմորսկի բուլվարում։

Ինչպես տեղեկացրել է haqqin.az-ը՝ հղում կատարելով ՆԳՆ-ին, ոստիկանության աշխատակիցները պարզել են հանցագործի անձը։ Վարիս Ջաֆարլիին արդեն կալանավորել են։ Փաստի առնչությամբ հետաքննություն է իրականացվում։ Հետաքննության արդյունքներից կախված՝ նրա գործողություններին իրավական գնահատական կտրվի։