Որքանով ես հասկանում եմ՝ հանդիպման հետաձգումը ԷԹրդողանի՝ Բաքու կատարելիք այցի հետ էր կապված: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի խնդրանքով հետաձգվել են Վաշինգտոնում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
«Տեսանք, որ Էրդողանը ժամանել է Բաքու, իսկ հանդիպումը այս օրերին պետք է լիներ: Կարծում եմ՝ պատճառը դա է եղել»:
հարցին՝ ո՞ր կարեւոր հարցերն են, որ չեն համաձայնեցվում Ադրբեջանի հետ, ԱԺ նախագահը պատասխանեց. «Տարբեր ընկալումներ կան, եւ հաճախ լինում է, որ ամենապարզունակ բանի վերաբերյալ ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմը որեւէ միտում չեն ունենում, պահի տակ կարող է ինչ-որ մեկի կողմից այլ կերպ մեկնաբանվել: Դուք եւ ընդդիմությունն էլ տարբեր ձեւակերպումներ տարբեր ձեւ եք մեկնաբանում եւ վտանգներ եք գտնում: Հիմա թե մեր կողմը, թե ադրբեջանական կողմը, ենթադրում եմ՝ ամեն ինչ անում են, որ այլ կարծիքների, այլ մեկնաբանությունների տեղիք չթողնի: Որովհետեւ, օրինակ, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ մենք նման բաների մենք հաճախ ենք տեսնում, որ ադրբեջանական կողմը փորձում է այլ կերպ մեկնաբանել, հայկական կողմը այլ կերպ է մեկնաբանում, բայց իրականությունը մեկն է»:
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ Ադրբեջանը Էրդողանի հետ հանդիպումից հետո կոշտացնի իր դիրքորոշումը, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Չէ, ի՞նչ տարբերություն: Հիմա եթե կոշտացնելու լիներ, որ չալցելելու լիներ, պիտի կոշտացնե՞ր: Կոշտացնելը հո դրանով չի պայմանավորված, պայմանավորված է մեր դիրքից, մեր ասելիքից, մեր միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ:
Ես նորից պետք է այդ օրինակը բերեմ այդ միջանցքի մասին խոսակցությունը, տեսաք հայկական կողմը դրսևորեց իր կամքը և մինչեւ վերջ ասաց, որ նման բան չի լինելու, և կարծես թե այդ ընկալումը եղավ, որ իրոք նման բան ոչ նախատեսվել էր, ոչ՝ խոսվել: Չնայած որոշները փորձեցին ասել, որ ինչ-որ բան խոստացել է պարոն Փաշինյանը։
Թե Ռուսաստանի Դաշնության նախագահր դրա մասին խոսեց , թե նաև տեսնում ենք, որ կարծես թե ադրբեջանական հռետորաբանությունից նույնպես դուրս է եկել, կամ ինչ-որ ձևով նրանք փորձում են ներկայացնել, որ դա նկատի չունեին: Կարող եք այս ամենը նույն ձևով պրոյեկտել բանակցությունների գործընթացի վրա»:
Սիմոնյանի խոսքով՝ հայկական կողմի վրա պարտադրանք չի կարող լինել, որովհետև ՀՀ իշխանությունը ընտրված է. «Եեթե ընտրված չլիներ, այո՛, պարտադրանք կարող էր լինել: Հայաստանն այսօր մեծ հաջողություններ է գրանցում ժողովրդավարության մակարդակով, ճի՛շտ է, մենք մեր սխալներն ունենք, ամենը չէ, որ իդեալական է, բայց ակնհայտ է առաջընթացը, ակնհայտ է իշխանության կամքը՝ եղած խնդիրները լուծելու ու շտկելու, դա չի կարող անարձագանք մնալ», - ընդգծեց ԱԺ նախագահը:











