Ավստրալիայում կայացած «Լողազգեստների շքերթը» ճանաչվել է ամենազանգվածայինը եւ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում, հաղորդում է MIGnews.com-ը:
Շքերթին մասնակցել է գեղեցիկ սեռի 15 -65 տարեկան 357 ներկայացուցիչ: Միջոցառումը կազմակերպվել է տեղական Gold Coast Bulletin թերթի կողմից:
Լողազգեստներով կանայք եւ աղջիկներն իրենց ճանպարհն սկսել են առեւտրային խոշոր Gold Coast կենտրոնի մոտից եւ 1,6 կիլոմետր անցել լողափի երկայնքով: Երթն ավարտվել է Surfers Paradise լողափում, որտեղ ռեկորդը գրանցել են Գինեսի գրքի ներկայացուցիչները:
Նախորդ ռեկորդը գրանցվել էր անցյալ տարի` Կայմանյան կղզիներում: Այն ժամանակ շքերթին մասնակցել էր իգական սեռի 331 ներկայացուցիչ:











