«Ադրբեջան» թերթը կարող է դադարեցնել իր գործունեությունը, եթե նրան պարբերաբար գումար չտրամադրվի։ Այս մասին Միլի Մեջլիսի այսօրվա նիստում «Ադրբեջանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարել է թերթի գլխավոր խմբագիր, պատգամավոր Բախտիյար Սադիգովը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Սադիգովի խոսքով՝ անցյալ տարի իր դիմումների հիման վրա պարբերականին միանվագ օգնություն է ցուցաբերվել: «Այս տարի ես դիմել եմ Միլի Մեջլիսին օգնության համար, սակայն նրանց պատասխանից պարզ է դարձել, որ ոչ մի օգնություն չի լինի: Մենք չենք կարող օգնել»,-ասել է Սադիգովը։ Թերթի ֆինանսական եւ տեխնիկական ապահովումը պետք է իրականացնի խորհրդարանը։ Թերթը չի կարող իր աշխատակիցներին աշխատավարձ տալ։

Հասանելի է
русский



























