Թուրքիան պատրաստ է գլխավոր հյուպատոսություն բացել ադրբեջանցիների կողմից օկուպացված Շուշիում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հայտնում է Star պարբերականը։

Ադրբեջան կատարած այցի ժամանակ Էրդողանը հայտարարել է․ «Անկարան պատրաստ է Շուշիում գլխավոր հյուպատոսություն բացել, երբ ցանկանաք»։  

Էրդողանի խոսքով՝ նման բացահայտումը «ուղերձ կլինի ողջ աշխարհին, հատկապես՝ Հայաստանին»։