Ընտրություններում մեր հաղթանակը Թուրքիայի ժողովրդի կողմից վերջին 20 տարիների ընթացքում ձեր քաղաքական գործունեության բարձր գնահատականի հաստատումն է։ «Ձեր ղեկավարությամբ եղբայրական Թուրքիան մեծ ու փառավոր ճանապարհ է անցել, վերածվել է համաշխարհային մասշտաբի խոշոր ուժային կենտրոններից մեկի։ Ձեր արտաքին եւ ներքին քաղաքականությունը բարձր է գնահատվում թուրք ժողովրդի կողմից»,-ԱՊԱ-ի հաղորդմամբ այս մասին ասել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունիսի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ ընդլայնված կազմով հանդիպումից հետո մամուլի համար արված հայտարարության ժամանակ: Ընդգծելով, որ Էրդողանի հաղթանակը նախագահական ընտրություններում շատ ուրախացրել է ադրբեջանցի ժողովրդին՝ Ալիեւը հայտարարել է, որ այդ ընտրություններից հետո թուրք-ադրբեջանական հարաբերությունների առջեւ նոր հնարավորություններ եւ նոր հորիզոններ են բացվելու: Այսօր մենք ձեզ հետ միասին ամփոփեցինք կատարված աշխատանքը, միեւնույն ժամանակ մտքերի լայն փոխանակություն ունեցանք այն մասին, թե ինչ է արվելու առաջիկա տարիներին: Բանակցությունները ինչպես դեմ առ դեմ հանդիպման, այնպես էլ պատվիրակությունների մասնակցությամբ եւս մեկ անգամ արտահայտում են մեր ընդհանուր մտադրությունները»,-ասել է նա։