Երեւանում հունիսի 13-ին իր աշխատանքն է սկսել «Գիտության, կրթության եւ արտադրության ինտեգրումը՝ տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» խորագրով հայ-ռուսական գիտակրթական համաժողովը, որը կտեւի երկու օր: Գիտաժողովն անցկացվում է Երեւանի պետական համալսարանում շուրջ 200 պատվիրակների մասնակցությամբ:

Միջոցառման բացմանը մասնակցել են Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ռուսաստանի լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը, Ռուսաստանի գիտության եւ բարձրագույն կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլեւսկին, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին:

Գիտաժողովը կոչված է նպաստելու երկու երկրների բուհերի միջեւ գիտական եւ կրթական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։