ԻՀՊԿ ռազմածովային ուժերի «Շահիդ Սոլեյմանի» նավի վրա առաջին անգամ տեղադրվել են ուղղահայաց թռիչքի թեւավոր հրթիռներ եւ հայրենական արտադրության «երկիր-երկիր» դասի թեւավոր հրթիռներ՝ 40 կմ-ից մինչեւ 2000 կմ հեռահարությամբ՝ կրակի կառավարման համակարգով: Այս մասին երկուշաբթի հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար փոխծովակալ Ալիռեզա Թանգսիրին, փոխանցում է IRNA-ն։

«Առաջին անգամ «Շահիդ Սոլեյմանի» նավը համալրվել է հայրենական արտադրության ուղղահայաց թռիչքի հրթիռներով եւ «երկիր-երկիր» դասի ծովային թեւավոր հրթիռներով՝ 40 կմ-ից մինչեւ 2 հազար կմ կրակի կառավարման համակարգով։ Թշնամին գիտի, թե ինչ ենք մենք անում, ուստի նա փորձում է խանգարել մեզ՝ հասնելու մեր նպատակներին: Ահա թե ինչու է մեզ համար խնդիրներ ստեղծում»,-ասել է նա։