Թուրքիայի ազգային պաշտպանության նորանշանակ նախարար Յաշար Գյուլերը երկկողմ հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ հանդիպումը կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Ադրբեջան կատարած պետական այցի շրջանակներում: