Իրանի խորհրդարանի անդամները երեքշաբթի օրը վստահության քվե են հայտնել Աբբաս Ալի Աբադիին՝ որպես արդյունաբերության, հանքերի և առևտրի նոր նախարար, հայտնում է Mehr-ը։
Իրանի խորհրդարանն ապրիլի վերջին պաշտոնանկ արեց արդյունաբերության, հանքերի և առևտրի նախկին նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինին՝ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի իմպիչմենտի նիստում։
Համաձայն Իրանի Սահմանադրության՝ օրենսդիրները կարող են իմպիչմենտի ենթարկել նախարարներին, երբ անհրաժեշտ համարեն։ Իմպիչմենտի միջնորդություն կարող է ներկայացվել առնվազն տասը ստորագրությամբ։





























