Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվող մետալուրգիական հայ–ամերիկյան գործարանի շինարարական աշխատանքներն այս պահին դադարեցված են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանի մամուլի խոսնակ Քրիստինե Պողոսյանը։
Նա նշեց, որ ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորում ստացած հնդիկները «Արարատի» ԲԿ–ում են, վերջիններս արդեն վիրահատվել են։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետեւանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։





























