Ամերիկացի գիտնականները ներկայացրել են «անտեսանելի» նյութ, որի հիմքում մեկ մոլեկուլի հաստության ածխածնային նանոխողովակներ են: Դրանք հնարավոր է «միացնել» եւ «անջատել»:
Դալլասի համալսարանի գիտնական Ալի Ալիեւը եւ նրա գործընկերներն օգտագործել են ածխածնային նանոխողովակների բարձր ջերմահաղորդիչ լինելու հատկությունը եւ նյութի «անտեսանելիությունն» ապահովում է միրաժի էֆեկտը, որը ծագում է գերտաքացած մակերեսների վրա:
Ալիեւի խումբը ստեղծել է նանոխողովակներից բաղկացած թափանցիկ նյութ, որը շատ արագ տաքանում է էլեկտրական հոսանքի ազդեցությամբ: Նյութի տաքության կտրուկ բարձրացման եւ օդի ջերմաստիճանի հետ տարբերության շնորհիվ ի հայտ է գալիս միրաժ, որն էլ ապահովում է անտեսանելիությունը, հաղորդում է «Yтро.ru»-ն:




























