Facebook սոցիալական ցանցում «Հոկտեմբերի 7-ը վերածենք բողոքի օրվա» անվանումով խումբ է ստեղծվել, որի անդամները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Թբիլիսի այցի դեմ:

«Իշխանություններին թույլ չենք տա Եվրոպային ցույց տալ, թե Վրաստանում բոլորն աջակցում են իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը: Մենք կկազմակերպենք քաղաքացիական հասարակություն»,-  նշել են խմբի անդամները: Այս մասին հաղորդում է «Ինտերպրեսնյուզը»:

Ավելի վաղ նման բողոքի ակցիա կազմակերպելու անհրաժեշտության մասին էին հայտարարել մի շարք ընդդիմադիր կուսակցություններ:

Հիշեցնենք, որ Նիկոլա Սարկոզին տարածաշրջանային այցով կժամանի Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան: