Ադրբեջանը շարունակում է չկատարել ինչպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները, այնպես էլ միջագային դատարանի կողմից իրավաբանորեն պարտադիր ուժ կրող  որոշումը, ըստ որի՝ Լաչինի միջանցքով պետք է ապահոցվեր անխոչընդոտ անցումը. սա բացահայտ արհամարհանք է: Այս մասին Հանրային ՀԸ-ն եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ փոխնախարար ՎահանԿոստանյանը՝ նշելով, որ միջազգային հանրությունը՝ այդ թվում ՄԱԿ-ի ԱԽ անդամները պետք է հստակ գնահատական տան:

«Եթե մի քիչ ավելի լայն նայենք իրադարձություններին, տեսնում ենք, որ վերջին  օրերի ընթացքում Ադրբեջանը փորձում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, որը մեծ հարցեր է առաջացնում, թե արդյոք ընդհանրապես Ադրբեջանն ու ադրբեջանի ղեկավարությունը որեւէ  կերպ հետաքրքրված է Հարավային Կովկասում խաղաղության կառուցմամբ»,- ասաց նա:

Հարցին, թե ինչու ՀՀ սահմանների ուղղությամբ կրակոցների կապակցությամբ հայտարարություն չի տարածել ՌԴ-ն կամ ՀԱՊԿ-ը, Կոստանյաննը նշեց, որ դժվար է ասել, թե ինչի արձագանք չկա եւ հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ը մինչ օրս քաղաքական գնահատական չի տվել 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիային, սակայն իրենք աշխատանք են տանում, որպեսզի ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական տա:

Անդրադառնալով նրան, որ ռուսական կողմը  հայտարարում է, որ ԵՄ դիտորդների Հայաստանում տեղակայվելուց հետո խաղաղություն չկա, ԱԳ փոխնախարարը նշեց, որ ԵՄ դիտորդների տեղակայումը որոշակիորեն նպաստել է Հարավային Կովկասում կայունությանը:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, թե միայն Իրանն է դեմ Զանգեզուրի միջանցքի բացմանը, Կոստանյանը ասաց, որ հայկական կողմի համար այդպիսի միջանցք գոյություն չունի, կա Հայկական խաչմերուկ հասկացություն, որը յյապի հյուսիս-հարավ եւ արեւելք-արեւմուտք ճանապարհները, միակ սահմանափակումը ՀՀ կողմից այն է, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա կողմերի իրավազորության եւ ինիշխանության շրջանակներում:

ԱԳ փոխնախարարը շեշտեց, որ ճանապարհը պետք է վերահսկի հայկական կողմը: