Երեկ տեղացած հորդառատ անձրևը ողողել է Մարտունու շրջանի Բերդաշեն-Աշան ճանապարհահատվածը, այն լցրել ջրաբերուկներով, ինչն էլ խոչընդոտ է հանդիսացել ավտոմեքենաների երթևեկության և մարդկանց տեղաշարժի համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ՆԳՆ-ն։

Հերհեր-Ծովատեղ հատվածում նույնպես հողն ու քարերը լցվել են ճանապարհի մեջ։

Նշված վայրերում ճանապարհների մաքրման աշխատանքներ են իրականացվում։