Փաստաբաններն այսօր՝ հունիսի 16-ին, Փաստաբանների պալատից (Զաքյան 7-2) քայլերթ են սկսել դեպի ԵՄ պատվիրակության գրասենյակ։

Նրանք բողոքում են փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերի կապակցությամբ:

Փաստաբանների պալատի անդամ Հայկ Հարությունյանը երթից առաջ նշեց, որ վերջին շրջանում փաստաբանների նկատմամբ բռնության երկրորդ դեպքն է գրանցվել եւ եթե այդ արատավոր պրակտիկայի դեմ պայքար չմղվի, նման դեպքերը կարող են կրկնվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 7-ին փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն է գործադրվել ոստիկանության բաժնում: