Գործող իշխանության իրականացրած քաղաքականության պատճառով ճնշումը Հայաստանի վրա միայն ուժեղանում է։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցի ժամանակ, հունիսի 16-ին հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Դեռ մի քանի տարի առաջ ոչ ոք չէր խոսում ոչ մի 29,8 հազար քառակուսի կիլոմետրի, ոչ մի անկլավի մասին։ Գործող իշխանության վարած քաղաքական գիծն է հենց հանգեցրել սրան։ Նրանք հայտարարում են Արցախից հրաժարվելու եւ ադրբեջանական կողմի բոլոր պահանջները կատարելու մասին՝ դա փաստարկելով նրանով, որ այլընտրանքը կարող է լինել ուժի կիրառումը»,- ասել է խորհրդարանականը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ Երեւանի մշտական զիջումների պատճառով Բաքուն միայն ավելի է լկտիանում։