Հայտարարվել են ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Նրանք են գիտնականներ Սոուլ Փերլմութերը, Ադամ Ռայսը եւ Բրայան Շմիդտը` տիեզերքի ընդլայնման արագության աճի բացահայտման համար:
2011-ին ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակը հանձնվել է տիեզերաբանության ոլորտում կատարված աշխատանքների համար, հաղորդում է Նոբելյան կոմիտեն` Nobelprize.org կայքում:
Բժշկության եւ ֆիզիոլոգիայի ոլորտներում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել Բրյուս Բոյթլերը (Bruce A. Beutler), Ռալֆ Սթեյնմենը (Ralph M. Steinman), Ջուլիուս Հոֆմանը (Jules A. Hoffmann)` իմունային ոլորտում հետազոտությոններ կատարելու համար:
Սթեյնմանին մրցանակը հանձնվել է հետմահու, քանի որ նա մրցանակաբաշխությունից երկու օր առաջ մահացել է:
Բոյթլերին եւ Հոֆմանին մրցանակ է շնորհվել բնածին իմունիտետի ակտիվացման ոլորտում կատարած հայտնագործության, իսկ Սայմոնին` դենդրիտային բջիջների եւ իմունային համակարգում դրանց դերի վերաբերյալ հայտնոգործության համար, հաղորդվում է Nobelprize.org-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Շվեդիայում բացվում է Նոբելյան 110-րդ շաբաթը: Հոկտեմբերի 4-ին հայտնի են դառնալու ֆիզիկայի, իսկ 5-ին` քիմայի ոլորտի դափնեկիրների անունները:




























