Այսօր Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորում 2023-ի շրջանակներում աշխատանքային հանդիպում է կայացել «Գազպրոմ»-ի կառավարման կոմիտեի նախագահ Ալեքսեյ Միլլերի և ԱՀ Պետնավթընկերության (SOCAR) նախագահ Ռովշան Նաջաֆի միջև։
«Գազպրոմ»-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են ընկերությունների փոխգործակցության արդիական հարցեր, մասնավորապես՝ գազամատակարարման ոլորտում, ինչպես նաև դիտարկել են գազի փոխադրման ոլորտում գիտատեխնիկական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։




























