Իրանը եւ Եգիպտոսը նախնական համաձայնություն են ձեռք բերել հարաբերությունների վերականգնման կոմիտեի ձեւավորման եւ անվտանգության ոլորտում կոորդինացման մասին, տեղեկացրել է Mehr-ը։
Նկատվող եգիպտա-իրանական լիցքաթափումը հնարավոր է դարձնում Կահիրեի եւ Թեհրանի երկկողմ հարաբերությունների կարգավորումը, ուրբաթ տեղեկացրել է սաուդյան Al Arabiya ցանցը՝ հղում կատարելով տեղեկացված աղբյուրներին։
Մանրամասների մասին առայժմ չի տեղեկացվում։
Մինչ այդ իսլամական հեղափոխության առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ողջունել էին Թեհրանի եւ Կահիրեի միջեւ հարաբերությունների զարգացումը։




























