Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը Իրանի արեւմտյան սահմանամերձ շրջանում բախման մեջ են մտել «հակահեղափոխական հանցագործների» խմբի հետ, բախման ընթացքում զոհվել է մեկ զինծառայող, տեղեկացրել է Tasnim-ը՝ հղում կատարելով ԻՀՊԿ-ին։

ԻՀՊԿ տվյալներով՝ ուրբաթ Իրանի արեւմտյան Քրդստան նահանգում տեղի է ունեցել ԻՀՊԿ ուժերի բախում «հակահեղափոխականների» ջոկատի հետ։

Բախումը տեղի է ունեցել Մարիվան քաղաքում, նշվել է հայտարարությունում։ Տեղեկացվել է, որ զինծառայող Ռոզգար Թաբիրեհը սպանվել է ծառայողական պարտականությունները կատարելիս։

ԻՀՊԿ կայանն ընդգծել է, որ իր ուժերը կշարունակեն անվտանգության ապահովման եւ հյուսիսարեւմտյան բոլոր շրջանները «հակահեղափոխական» խմբավորումներից մաքրելու գործողությունները։