Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի դեսպան Ֆեյսալ բեն Ֆարհանը մի քանի րոպե առաջ աշխատանքային այցով ժամանել է Իրանի մայրաքաղաք, տեղեկացրել է ԻՐՆԱ-ն։
Բեն Ֆարհանն առաջին անգամ Իրանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո ժամանել է Թեհրան։
Իրանի եւ Սաուսյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները շուտով երկկողմ հանդիպում կունենան։
Մինչ այդ, յոթ տարի անց, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում բացվել էր Իրանի դեսպանությունը։
Մարտի 10-ին, Չինաստանում ընթացող մի քանի օրվա ինտենսիվ բանակցություններից հետո, Իրանը եւ Սաուդյան Արաբիան համաձայնեցին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները եւ նորից դեսպանություններ եւ դիվանագիտական ներկայացուցչություններ բացել յոթ տարվա օտարումից հետո։




























