Իրանի և Ուզբեկստանի բարձրագույն պաշտանատար անձինք կիրակի համատեղ կոմյունիկե և համագործակցության 10 համաձայնագիր են ստորագրել Թեհրանում, տեղեկացնում է Tasnim-ը։

Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպման ավարտին համաձայնագիր են ստորագրել, որին մասնակցել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և Թեհրան ժամանած Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։

Գործարքները վերաբերում են արտոնյալ առևտրին, տրանսպորտին, դեղագործական արդյունաբերությանը, ապահովագրմանը,   ազատ առևտրի համատեղ գոտիների ձևավորմանը, տեխնոլոգիաներին և նորարարություններին, ինչպես նաև գյուղատնտեսությանը։

Միրզիյոևը կիրակի ավելի վաղ պաշտոնական այցով ժամանել էր Թեհրան։