Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կիրակի հայտարարել է, որ դեմ է ցանկացած ժամանակավոր պայմանավորվածության, որը կարող է ձեռք բերվել միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցություններում։ Այս մասին տեղելացնում է The Associated Press-ը։
Նաթանյահուն ելույթ է ունեցել իսրայելական ԶԼՄ-ների հաղորդագրություններից հետո, թե «Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը նպատակաուղղված է Իրանի միջուկային ծրագրի զսպմանը` պատժամիջոցների որոշակի մեղմացման դիմաց»: Այս հաղորդագրությունները չեն հաստատվել, Միացյալ Նահանգները նաեւ հրապարակայնորեն հերքել է ցանկացած նմանատիպ գործարքը:
Նաթանյահուն ասել է, որ Իսրայելը Միացյալ Նահանգներին տեղեկացրել է, որ «նույնիսկ ամենասահմանափակ պայմանավորվածությունները, որոնք անվանում են «մինի-համաձայնություններ», «իր կարծիքով», չեն ծառայում նպատակին, եւ իրենք դեմ են նաեւ դրանց»:
Իսրայելցի պաշտոնյաներն, այնուամենայնիվ, ենթադրում են, որ որոշ պայմանավորվածություններ արդեն ձեռք են բերվել, որոնք սահմանափակում են ուրանի հարստացումը, եւ որ որոշ ֆինանսական միջոցներ արդեն ապասառեցված են:





























