Կան սկզբունքային հարցեր, որոնց շուրջ չենք կարող համաձայնության գալ։ Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Նա պարզաբանեց, որ այս պահին համաձայնություն չկա այն հարցի շուրջ, թե որ տարվա քարտեզով պետք է իրականացվի սահմանազատման գործընթացը, երաշխավորի ինստիտուտի մասով, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության երաշխիքների հարցում Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ երկխոսության միջազգային մեխանիզմների վերաբերյալ:
Կոստանյանը հավելեց, որ այս հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են իրարից, բայց աշխատանքները շարունակվում են:
«Հայկական կողմը միշտ պատրաստ է հանդիպումների ՝ հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման եւ սահմանագծման, ինչպես նաեւ խաղաղության պայմանագրի թեմաների շրջանակներում տեքստերի քննարկման համար։ Մենք շահագրգռված ենք այս բոլոր ուղղություններով արդյունք գրանցել»,-հավելեց փոխարտգործնախարարը։











