Իրանի հյուսիսում գտնվող Ալբորզ նահանգում կեղծ ալկոհոլից զանգվածային թունավորում է տեղի ունեցել։ Տուժածների թիվը հասել է 171-ի, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:

Երկուշաբթի առավոտյան գրանցվել է թունավորման 155 դեպք:

Մեկ օր առաջ նահանգի իրավակարգի ուժերի հրամանատար գեներալ Համիդ Խադավանդը հայտնել է թունավորումների պատճառ դարձած փոխնակ ալկոհոլի տարածման գործով 6 մարդու ձերբակալության մասին:

Հրամանատարի խոսքով՝ քննությամբ պարզվել է, որ արտադրանք արտադրողներն ապօրինի ճանապարհով փչացած տեխնիկական սպիրտ են ստացել մարմնի սփրեյներ արտադրող գործարանից: Իրավապահ մարմինների աշխատակիցները գործարանից առգրավել են 6,5 հազար լիտր սպիրտ եւ կնքել ձեռնարկությունը