Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ Էլդար Սամեդովը հայերին մեղադրել է ադրբեջանցիների զանգվածային սպանությունների մեջ:

Նրա խոսքով՝ «2020 թվականին Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր մինչ օրս հայտնաբերվել է Ադրբեջանի գրեթե 400 քաղաքացու աճյուն»: «Մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ այդ տարածքում ադրբեջանցի զինվորականների հետ միասին սպանվել են նաեւ խաղաղ բնակիչներ»,-ասել է Սամեդովը:

Նշենք, որ Բաքուն պարբերաբար հայտարարում է «զանգվածային գերեզմանների» հայտնաբերման մասին։ Խոսքը առնվազն 30 տարվա վաղեմության գերեզմանների մասին է, եթե դրանք ընդհանրապես եղել են։ Դա չի խանգարում ադրբեջանցի պաշտոնյաներին առանց որեւէ փորձաքննության, քայլ առ քայլ որոշել դիակների ազգային պատկանելությունն ու նույնիսկ քաղաքացիությունը եւ անմիջապես մեղադրել հայերին ադրբեջանցիների սպանության մեջ։