Մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետեւանքով, ֆուտբոլի երկրպագու է զոհվել:
Ինչպես հաղորդվում է, քաղաքային ԲԿՄԱ-ի երկրպագու Անդրեյ Ուրյուպինը զոհվել է հոկտեմբերի 2-ի գիշերը` սրտի շրջանում ստանալով դանակի երկու հարված: Դեպքը տեղի է ունեցել այն զվարճանքի կենտրոնում, որտեղ նա նշում էր իր 18-ամյակը: Դաշույնի հարվածներ է ստացել նաեւ 19-ամյա նրա ընկերը, ով գտնվում է հիվանդանոցում:
Քննչական կոմիտեն հերքել է, որ կոնֆլիկտը տեղի է ունեցել ազգային հողի վրա եւ հայտարարել, որ Ուրյուպինին հարված է հասցրել Ադրբեջանի բնակիչը:
«Լրատվամիջոցների տեղեկությունները` կասկածյալի ազգային պատկանելիության մասին, չեն համապատասխանում իրականությանը»,-գործակալությանը հայտարարել է Քննչական կոմիտեի ղեկավար Վլադիմիր Մարկինը: Նրա խոսքով, «միջադեպը ազգային դրդապատճառներ չի ունեցել, քանի որ հարձակվողը, ով նախնական տվյալներով Ադրբեջանի բնակիչ է, հանդես է եկել ռուս բարեկամի պաշտպանության օգտին»:
NEWSru.com-ը հայտնել է, որ գործը լուրջ արձագանք է առաջացրել ինտերնետում. արմատականները կոչ են անում ակցիաներ անցկացնել Մոսկվայի կենտրոնում, ընդ որում, այն նույն տեղում, որտեղ անցյալ տարվա դեկտեմբերին տեղի են ունեցել անկարգություններ` ազգայնական կարգախոսներով:




























