Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) կաջակցի ղարաբաղյան հակամարտության մասշտաբային կարգավորմանը հասնելուն: Այս մասին, Մոսկվայում, հոկտեմբերի 4-ին, հայտնել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:
Նա կարեւորել է հակամարտության կողմերի միջեւ փոխզիջման հասնելուն ուղղված ռուսաստանյան նախաձեռնությունը, սակայն ընդգծել է, որ գործնականում ամեն ինչ կախված է Բաքվի եւ Երեւանի դիրքորոշումներից:
«Ձիուն կարելի է ջրելատեղ տանել, սակայն չի կարելի նրան ստիպել խմել»,-ասել է Զանիերը:
Նրա խոսքով` ԵԱՀԿ-ն կշարունակի աշխատանքները շփման գծում, ինչպես նաեւ ջանքերը` հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման եւ սահմանին միջադեպեր թույլ չտալու ուղղությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























