Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է միջազգային հանրությանը Արցախի պետականության մասին` հիմնված եվրոպական արժեքների վրա: Այդ մասին, հոկտեմբերի 4-ին, հայտարարել է Ազգային ժողովի` Հանրապետական կուսակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Սերժ Սարգսյանի ելույթը, որը նա հնչեցրել է սեպտեմբերի 30-ին «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում:
«Արցախի բնակիչները նույնքան եվրոպացի են, որքան մեզնից յուրաքանչյուրը: Այսինքն, Արցախը ոչ միայն տարածք է, այլ առաջին հերթին մարդիկ, որոնք կառուցում են պետություն` խարսխված ժողովրդավարության սկզբունքների վրա»,-հայտարարել է Է. Շարմազանովը:
Նա նշել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ ընթացող գործընթացին, իսկ խնդրի լուծման բանալին` ժողովրդի կողմից սեփական ճակատագրի ինքնուրույն տնօրինման մեջ է:
«Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը ընդունեց Վարշավայի ամփոփիչ հռչակագիրը, որը հիմնականում համահունչ է հայկական կողմի դիրքորոշումների հետ, որտեղ նշվում էր, որ հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ պայմաններում` միջազգային իրավունքի հիման վրա»,-հայտարարել է Է. Շարմազանովը:
«Հանրապատական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը վարում է քաղաքականություն` ելնելով պետության շահերից, եւ ապացուցել է, որ ղեկավարում է քաղաքական ուժը, որն ի վիճակի է իր շուրջ հավաքել հայկական հասարակությունը»,-հայտնել է պատգամավորը:




























