Երեւանի Մյասնիկյան պողոտայում` գազանանոցի մոտ, քիչ առաջ 9 մեքենաներ են բախվել իրար: NEWS.am-ին ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ բախումը ուժեղ չի եղել, սակայն այդուհանդերձ, այս պահի դրությամբ երկու քաղաքացի թեթեւ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Քննիչները այժմ տեղում են: Մյասնիկյան պողոտան վթարի հետեւանքով խցանված է:



























