Ռուսաստանի Պետական դումայի պատգամավորներն այսօր` հոկտեմբերի 4-ին, առաջին ընթերցմամբ ընդունել են երկրի նախագահ Վլադիմիր Մեդվեդեւի ներկայացրած օրինագիծը, որով խստացվում են սեռական հանցագործությունների համար պատիժները:

Նոր օրինագծով, մինչեւ 14 տարեկան երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություն գործած անձինք այսուհետ կզրկվեն պայմանական ազատազրկման հնարավորությունից:

Բացի այդ, օրինագիծը ենթադրում է մանկապիղծների քիմիական ամլացում, ովքեր տառապում են սեքսուալ խանգարումներով: