ԱՄՆ պաշտպանության նախարարությունը փորձարկումների համար մանրակազմ ռոբոտների մի քանի օրինակ կգնի: Հետո Պենտագոնի ընտրած նմուշից կգնվի չորս հազար օրինակ:
Ռոբոտներին ներկայացվող հիմնական պահանջներն են ոչ ծանր քաշը, բարձր դիմացկունությունը, ձեռքով սարքավորումներ նետելու կարողությունն այն վայր, որտեղ անհրաժեշտ է տեսադիտարկում իրականացնել: Ընտրված օրինակների դաշտային փորձարկումը կանցկացվի Աֆղանստանում: Գնումները կիրականացվեն անհապաղ գործողությունների անհրաժեշտության ընթացակարգի շրջանակում:
Շուկայում առաջարկված տարբերակներից զինվորականներն ուսումնասիրում են 110 First Look, Armadillo V2 եւ Dragon Runner ռոբոտները, որոնց արտադրում են iRobot, MacroUSA եւ Qinetiq ընկերությունները: Պենտագոնն արդեն որոշել է փորձարկման համար գնել յուրաքանչյուրից 50-ական օրինակ:
Զինվորականների գնահատականով` նման ռոբոտներն անհրաժեշտ կլինեն Աֆղանստանում փողոցների պարեկության համար, ինչպես նաեւ ինքնաշեն պայթուցիկ սարքերի դեմ պայքարում:




























