Իրանի հյուսիսում, Ալբորզ նահանգում մեթանոլից թունավորվածների թիվն ավելացել է՝ հասնելով 182-ի, տեղեկացրել է նահանգի բժշկական համալսարանի դեկան Շահրամ Սայադին, փոխանցել է IRNA-ն։
«Վերջին տվյալներով՝ մեթանոլ պարունակող ալկոհոլից թունավորված մարդկանց թիվը հասել է 182-ի»,- ասել է Սայադին։
Գործակալության տեղեկացմամբ՝ մահացու ելքերի թիվն ավելացել է 15-ով։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ թունավորվածների թիվը 171 է։




























