Արցախի նախագահի աշխատակազմը արձագանքելու է պաշտոնական ընթացակարգերին համապատասխան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ անդրադառնալով Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, որ Արայիկ Հարությունյանը եւս հրավիրվելու է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով։
«Տեղեկատվությունը հրապարակվելու է ըստ անհրաժեշտության»,- ասաց նա։
Պատրաստվում ենք հանձնաժողով հրավիրել Արցախի նախագահին․ Անդրանիկ Քոչարյան





























