Ադրբեջանի ոստիկանությունում խոստովանել են, որ ուժ են կիրառել Կեդաբեկում բնապահպանների ակցիայի մասնակիցների նկատմամբ։
ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ Կեդաբեկի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Օրհան Մուրսալովը մեկնել է Սյոդլյու գյուղ եւ հանդիպել տեղի բնակիչների հետ, որոնք շարունակում են բողոքի ակցիան։
Ադրբեջանի ՆԳՆ-ում հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված երեկվա միջադեպի հետ, որից կադրեր են տարածվել սոցցանցերի ադրբեջանական հատվածում։
«Ոստիկանը լի էր հույզերով եւ լուրջ խախտում է կատարել կնոջ հանդեպ, եւ մենք դա ընդունում ենք։ Փաստով իրականացվում է հետաքննություն, եւ նրա գործողություններին կտրվի իրավական գնահատական»,- ասել են ոստիկանությունում։
Հիշեցնենք, որ բնակիչները բողոքում են լեռնահանքային ձեռնարկությանը կից ջրամբարի կառուցման դեմ՝ հայտարարելով, որ այն վնաս կպատճառի ինչպես մարդկանց առողջությանը, այնպես էլ բնապահպանությանը։ Երեկ ոստիկանը գազի բալոն է կիրառել՝ այն փչելով կնոջ դեմքին։





























