Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը սուր քննադատության է ենթարկել Թուրքիայի իշխանություններին: Թեհրանին վրդովեցրել է Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայման որոշումը, հաղարդում է BBC-ին:

Հեռուստահարցազրույցում Ահմադինեժադը ենթադրել է, որ ռադարը նախատեսված է Իրանի հետ զինված հակամարտության ծագման դեպքում Իսրայելի պաշտպանության համար:

Ռադարի տեղակայման հռչակագիրը ստորագրվել է սեպտեմբերի 14-ին: Նախատեսվում է այն տեղակայել Թուրքիայի Մալաթիա նահանգում, Իրանի սահմանից 540 կմ հեռավորության վրա: